Այսօր ԱԺ-ի մոտ կրկին հավաքվել էին Երևանի տարբեր տոնավաճառների աշխատակիցները և իրենց բողոքն էին արտահայտում հոկտեմբերի 1-ից կիրառվելիք «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Նրանց այս ընթացքում հանդիպել են ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները և վստահեցրել, որ օրենքում նախատեսում են անցկացնել փոփոխություններ:
Այսօր, ժամը 18.30-ին նախատեսվում է այդ օրենքի վերաբերյալ անցկացնել ԱԺ արտահերթ նիստ:
Տոնավաճառների աշխատակիցները պատրաստվում են ճնշում գործադրել ԱԺ հանրապետական մեծամասնության վրա, որպեսզի քվորում ապահովվի և արտահերթ նիստը կայանա:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ